շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:
 
Գրիգորյանը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:
 
Վերահաստատվել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:
 
Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել:

  • Կիսվել: