հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող. Արմեն Գրիգորյան

Սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող. Արմեն Գրիգորյան

Սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նման վտանգ չկա», - վստահեցրեց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասներ ներկայացնելով առաջարկների փաթեթից՝ ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե Բաքվից դեռևս պատասխան չունեն։

  • Կիսվել: