հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: