չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Հ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, որոնցից 67-ը կողմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։

Այսպիսով, նրա նկատմամբ հնարավոր կլինի հանրային քրեական հետապնդում հարուցել։

  • Կիսվել: