հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Աշոտյանին տեսնելու հնարավորություն ունեցանք նրա կալանավորման 5-րդ ամսում․ Տիգրան Աբրահամյան

Արմեն Աշոտյանին տեսնելու հնարավորություն ունեցանք նրա կալանավորման 5-րդ ամսում․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի վաղ Արմենի հետ հանդիպել էին մեր գործընկերներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:

Նշեմ, որ Արմենին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում:

Արմենի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:

Իր հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց՝ միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

  • Կիսվել: