ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ ԱԱԽ քարտուղար

Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ ԱԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: 

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.

«Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։

  • Կիսվել: