հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արման Եղոյանը կոչ է արել դատապարտել ջիհադիստ ահաբեկիչներին տարածաշրջան բերած Ադրբեջանին

Արման Եղոյանը կոչ է արել դատապարտել ջիհադիստ ահաբեկիչներին տարածաշրջան բերած Ադրբեջանին

Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Արևելյան Գործընկերության երկրներում դիմակայունության ամրապնդումը» թեմայով առցանց սեմինարի ժամանակ իր ելույթը և կից գրառում արել:

«Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի և Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների՝ «Արևելյան Գործընկերության երկրներում դիմակայունության ամրապնդումը» թեմայով համատեղ սեմինարին գործընկերներիս հետ ներկայացրեցինք Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմի վտանգները ոչ միայն Հայաստանի (դա արդեն բոլորին է պարզ), ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։

Կոչ արեցի անվանապես և հասցեական դատապարտել ջիհադիստ ահաբեկիչներին տարածաշրջան բերած երկրին՝ Ադրբեջանին»,-գրել է Եղոյանը։

  • Կիսվել: