երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Բաբաջանյանը չի հավատում Սերժ Սարգսյանի ոչմիթիզական լինելու հավաստիացումներին

Արման Բաբաջանյանը չի հավատում Սերժ Սարգսյանի ոչմիթիզական լինելու հավաստիացումներին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ոչմիթիզական լինելուն՝ նշելով, թե կհավատար ոչմիթիզական չլինելու մասին ՍՍ-ի հավաստիացումներին, եթե Հայաստանն ինքը որոշեր լինել ոչմիթիզական, թե ոչ։ 

«Հիմա ով չի ալարում բերանքսիվայր երդվում է, թե ինքը իր գիտակցական կյանքում չի եղել։ Ես կհավատայի ոչմիթիզական չլինելու մասին ՍՍ-ի հավաստիացումներին, եթե Հայաստանն ինքը որոշեր լինել ոչմիթիզական, թե ոչ։  1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը եղել է ոչմիթիզական, և ամենևին կարևոր չէ, թե ինչ է եղել բանակցությունների առարկան՝ ավելի կարևոր է, թե ինչ է այդ բանակցությունների բովանդակության մասին մատուցվել հասարակությանը։

Հասարակությանը դարձրել եք անզիջում հայդատական, բանակցային սեղանին քննարկել զիջումների մասին, ինչն ըստ իս հանցագործություն է պետության և ժողովրդի առաջ։ Կրկնակի հանցագործություն է, երբ քեզ տրված 25-ամյա ժամանակահատվածն օգտագործում ես ոչ թե ամրանալու, ուժեղանալու, ոտքի կանգնելու, դիմադրողունակ դառնալու, այլ հակառակը՝ մի ամբողջ քառորդ դար ծառայեցնում ես անձնական հարստության ավելացման, երկիրը, բանակը, հայրենիքը թալանելու, հարստահարելու, կեղեքելու, պետությունը գողապետության վերածելու վրա։

1999 թվականի հոկտեմբերի 27-ից ի վեր, ամեն ընտրական փուլից առաջ՝ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիամական զույգի իշխանավարումը երկարաձգելու համար Հայաստանը ոչ միայն ինքնիշխանություն է զիջել, այլև ինքնուրույնաբար արտաքին քաղաքականություն վարելու, (այդ թվում արցախյան հարցում) ազատությունը։ Հայաստանի՝ աշխարհի հետ հարաբերվելու այդ անազատությունն էլ Հայաստանը հասցրել է այսօրվան, երբ փակ սահմանների պայմաններում տնտեսական զարգացումն ու Արագածի շուրջ շուրջպարն էր հակադրության մեջ դրվում մեր տարածաշրջանում՝ ի մասնավորի Ադրբեջանում և Վրաստանում գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական կարևորության էներգետիկ և տրանսպորտային նախագծերը»,- գրել ա Բաբաջանյանը։

  • Կիսվել: