ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արման Բաբաջանյանն իր դեմ քրեական գործի հետ կապված նորություն է հայտնել

Արման Բաբաջանյանն իր դեմ քրեական գործի հետ կապված նորություն է հայտնել

Աժ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում իր դեմ քրեական գործի հետ կապված նորություն է հայտնել:

Նա, մասնավորապես, գրել է. «Ի դեպ, իմ դեմ քրեական գործի հետ կապված մի նորություն էլ հայտնեմ՝ վերջերս հանդիպեցի այն անձնավորությանը, ում 2006թվականին Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել էր իմ դեմ մի բան գտնել և գործ սարքել: Հետո հայտնի է դառնում, թե ինչպես պետք է սարքվեր գործը, ու ինչպես պետք է կարվեր ինձ վրա:

Շատ հետաքրքիր մանրամասների մասին առաջիկայում կպատմեմ»:

Հիշեցնենք, որ պատգամավորն այսօր հանդես էր եկել ֆեյսբուքյան ևս մեկ գրառմամբ՝ կապված իր բանտարկության ու քրեական գործի հետ՝ նշելով, որ այդ մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենա:

 

 

  • Կիսվել: