հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արևմուտքն ուզում է խարխլել ՌԴ-ի ազդեցությունը, գիտենք՝ ովքեր են շահագրգռված դրանում, ցավոք, հայկական ղեկավարությունն ինքն է յուղ լցնում կրակի վրա. Լավրով

Արևմուտքն ուզում է խարխլել ՌԴ-ի ազդեցությունը, գիտենք՝ ովքեր են շահագրգռված դրանում, ցավոք, հայկական ղեկավարությունն ինքն է յուղ լցնում կրակի վրա. Լավրով

Հայաստանում, ինչպես և ընդհանրապես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, կա հզորագույն լոբբի՝ ի դեմս արևմտյան շատ հիմնադրամների կողմից ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների մի շերտի, որոնք առաջ են տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Իսկ այդ շահերը կայանում են նրանում, որ այնտեղ խարխլվի Ռուսաստանի ազդեցությունը: Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն սրվող կրքերի։ Մենք գիտենք, թե ով է շահագրգռված դրանում, և ով է ղեկավարում այն: Ցավոք, հայկական ղեկավարությունը պարբերաբար ինքն է յուղ լցնում կրակի վրա՛՛,-ասել է Լավրովը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը հիշում է իրենց հետ ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ:

՛՛Առաջին հերթին այդ տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե նրանց, ովքեր գալիս են օվկիանոսի այն կողմից՛՛,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: