ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անունով կոչել և դատապարտել ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան. Մարուքյան

Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անունով կոչել և դատապարտել ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան. Մարուքյան

Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անունով կոչել և դատապարտել, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց արդյունքում Ադրբեջանն իրեն ավելի հանգիստ և անպատիժ է զգում՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը՝ Գրանադայում (Իսպանիա):

Ուստի մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ հանցագործությունների համար։

Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե չի հարգում իրենց իսկ արժեքները, չափանիշները և ինքն իրեն, ապա ինչու պետք է Ադրբեջանը դա անի»,-նշել է Մարուքյանը։

 

 

  • Կիսվել: