շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդեւանյան

Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդեւանյան

Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջումգրել է նախօրեին ձերբակալված պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով: Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է ԱՆՀԱՊԱՂ: Դադարեցրեք այս խայտառակությունը: Րոպե շուտ պետք է ապօրինի ձերբակալումը վերացվի»,- գրել է նա:

Նշենք, որ փաստաբանները նախապես հայտնել էին, որ որոշումը հրապարակվելու է 20:00-ին, հետո էլ անորոշ ժամանակո հետաձգվել էր որոշման հրապարակումը:

Փաստաբանները Չարչյանի ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել եւ ձերբակալումը համարում են ապօրինի, քաղաքական հետապնդում:

Հիշեցնենք՝  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում,  աշխատակիցների հանդեպ սպառնալիք հնչեցնելով, աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։  Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Չարչյանի կողմից իրենց ենթակա աշխատակիցների նկատմամբ նախընտրական փուլում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Վերջինս ձերբակալվել է։

  • Կիսվել: