շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախյան նոր թեյատեսակն արդեն վաճառքում է

Արցախյան նոր թեյատեսակն արդեն վաճառքում է

Արցախյան «Նախշուն թեյ» անվամբ բուսական նոր թեյն արտադրվում է 2020 թվականի մարտից, Ասկերանում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  համանուն  ընկերության   հիմնադիր  տնօրեն  Դավիթ  Գաբրիելյանն  ասել է,  որ    թեյարտադրությամբ   զբաղվելու    մտահղացումն  իր  մոտ  առաջացել  է    մի  քանի  տարի  առաջ, բայց   հիմնական   աշխատանքները    մեկնարկել են Նոր  տիպի կորոնավիրուսի    տարածման    շրջանում:
 
Նրա  խոսքով՝   թեյի   անվան   ընտրության   հարցում  ունեին   երեք     տարբերակ՝  «Արցախ թեյ», «Սաթի   թեյ»՝   նախատատի   անունով, ով  հենց   զբաղվում  էր  խոտաբույսերով,  և  «Նախշուն  թեյ»: Բրենդի    անվանումն  ընտրել  են՝     սոցիալական   ցանցերում երեք  տարբերակները   քվեարկության  դնելով:  
«Թեյերի  պատրաստման  համար   օգտագործում  ենք   արցախյան  և  հայաստանյան   ֆլորայի  հիմնական    բույսերը, որոնք  հավաքում ենք  ընտանիքով: Նախապատվությունը    տալիս  ենք  լեռնային  և  նախալեռնային գոտիներում  աճող  բույսերին: Մենք    մինչև   բույսերի  հավաքման     փուլը   նախ     ուսումնասիրել   ենք    բոլոր    խոտաբույսերի   հատկությունները: Թեյերը  պատրաստ  լինելուց  հետո  մի  քանի  նմուշ  ուղարկել  ենք  հայաստանյան    փորձառու   մասնագետներին, ովքեր  ստուգել  են     դրանց բաղադրությունը, բույսերի   համատեղելիությունը  և  այլն, որից  հետո,      շտկելով  թերությունները,   դրանք  հանել  ենք   շուկա:  Բույսերը   չորացնում  ենք  հատուկ՝ ոչ  էլեկտրական   չորանոցներում՝   այդ  կերպ  պահպանելով    բուսատեսակների  օգտակար   հատկությունները:  Ի  դեպ,   երկու   շաբաթ  է,  ինչ   թեյերը   վաճառվում  են  արցախյան  շուկայում:  Մեր  արտադրանքն   մնացած   բուսական   թեյերից    տարբերվում  է  բաղադրությամբ. յուրաքանչյուր  թեյի համար    օգտագործում  ենք  5-6    տեսակի   խոտաբույսեր, որոնք  ունեն  օգտակար  հատկություններ: Տուփի  մեջ    լինում  է  20  գրամ    չոր զանգված. շուտով  կունենաք  նաև մեծ   տուփեր՝   50գ  և  ավելի  տարողությամբ»,-  մասնավորապես  ասել  է  Դ. Գաբրիելյանը: На изображении может находиться: напиток
Նա  նշել է, որ  «Նախշուն  թեյ»-ի   պահանջարկը   գնալով   աճում  է, իսկ  վաճառքն   իրականացվում  է  հիմնականում   սոցիալական  ցանցերի «Նախշուն  թեյ»     էջի  միջոցով:  

  • Կիսվել: