կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում տեղի ունեցածի սցենարը գրվել է ՌԴ-ում՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ․ Փայլան (տեսանյութ)

Արցախում տեղի ունեցածի սցենարը գրվել է ՌԴ-ում՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ․ Փայլան (տեսանյութ)

Արցախում տեղի ունեցածի սցենարը գրվել է Ռուսաստանում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։

Նա նշեց, որ Ռուսաստանն ու Պուտինը չեն ցանկանում, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական պետություն գոյություն ունենա, քանի որ այն կարող է օրինակ լինել այլ պետությունների համար, ինչը վտանգավոր է ռուսական վարչակազմի համար։

Ըստ Փայլանի՝ այս սցենարի վերջնական նպատակը ժողովրդավարական Հայաստանի ոչնչացումն է, և այն միութենական պետության կազմում ներառելը որպես երկրորդ Բելառուս, ուստի եթե ամբողջ աշխարհի հայերը որպես մեկ ժողովուրդ հասկանում են դա, ապա պետք է համախմբվեն Հայաստանը փրկելու գաղափարի շուրջ։

«Հիմա խնդիրը Փաշինյանը չէ, հիմա խնդիրը Հայաստանն է, ուստի պիտի միանանք և այս վտանգը միասնաբար կանխենք»,-ասաց Փայլանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: