ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում տեղի ունեցած ցեղասպանության պատասխանատուն Ադրբեջանի ու ՀՀ  իշխանություններն են․ Մամիջանյան

Արցախում տեղի ունեցած ցեղասպանության պատասխանատուն Ադրբեջանի ու ՀՀ  իշխանություններն են․ Մամիջանյան

Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը սկսել է մեր քաղաքացիների որոշ հատվածի կողմից ընկալվել բնական աղետի նման մի բան, որը չունի մեղավորներ, պատասխանատուներ, բայց դա այդպես չէ: Այա մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ առաջին հերթին տեղի ունեցած ցեղասպանության պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն էին, երկրորդ պատասխանատուն՝ ՀՀ  իշխանություններն են իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, որն ինքն անվանել է «չարչիական», որի գագաթնակետը նորից դարձավ  Պրահայում հայտարարությունը, որը հիմք նախապատրաստեց տվյալ գործողությունների համար։

  • Կիսվել: