երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում սովամահության տանելու գործընթաց է սկսվել․ Տիգրան Աբրահամյան

Արցախում սովամահության տանելու գործընթաց է սկսվել․ Տիգրան Աբրահամյան

Արդեն մեկ ամիս է, որ բառիս բուն իմաստով, Արցախը ուղղություն է վերցրել դեպի խորը ճգնաժամ, որը ոչ միայն ունի ընդգծված քաղաքական բնույթ, այլ Արցախում սովամահության տանելու գործընթաց է: Այս մասին այսօր Երեւանում ԵՄ գրասենյակի դիմաց ՀՀԿ-ականների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ժամանակը, պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որևէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարավորություն չունի:

Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե իբր արցախցիներն իր քաղաքացիներն են, բայց այդ նույն Ադրբեջանն էթնիկ զտումների և արցախցիներին սովամահ անելու քաղաքականություն է վարում։ Երբ մենք գալիս ենք կոչերով և հորդորներով դիմելու միջազգային տարբեր ներկայացուցչություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք գիտակցում, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն և գլխավոր սպառնալիքը հայաստանյան իշխանությունն է, այդ պռոբլեմն ունի կոնկրետ անուն, դա Նիկոլ Փաշինյանն է», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: