չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:
Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:

  • Կիսվել: