կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար շուրջ 20 ծրագիր է իրականացվե, Սոցապ նախարար

Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար շուրջ 20 ծրագիր է իրականացվե, Սոցապ նախարար

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքների մեղմման նպատակով 2021 թվականի ՀՀ  կառավարության որոշումներով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փաստացի տրամադրվել է շուրջ 61,4 միլիարդ դրամ գումար։ Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ավելի քան 20 ծրագիր է իրականացվել Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար։ Նախարարը հայտնեց, որ աջակցություն է տրամադրվել Արցախի տեղահանված քաղաքացիներին, վիրավորում ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին, անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին և այլոց։

«Հիմա, ըստ էության, սոցիալական աջակցության տրամաբանությունից դուրս ենք եկել և մեր Արցախի գործընկերների հետ համաձայնեցված արդեն մեր ծրագրերը պետք է ուղղենք դեպի զարգացման ծրագրեր»,- եզրափակեց Մկրտչյանը։

  • Կիսվել: