ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրացման ևս մի ապացույց էին ԱՀ-ում կայացած ժողովրդավարական և մրցակցային ընտրությունները. ԱԳՆ ղեկավար

Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրացման ևս մի ապացույց էին ԱՀ-ում կայացած ժողովրդավարական և մրցակցային ընտրությունները. ԱԳՆ ղեկավար

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որևէ կերպ վտանգի տակ դրվեն Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքերի արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչև հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը։

Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել ` Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նաև ընդգծել է, որ Արցախում վերջերս կայացրած ընտրությունները նույնպես արտահայտեցին մի կարևոր բան, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքի իրականացումն արտահայտում և ապահովում է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։

«Դրա արտահայտությունն էին ընտրությունները, որ տեղի ունեցան, այդ մրցակցային ժողովրդավարական միջավայրը, որտեղ արտահայտվեց, թե որքան լուրջ է Արցախը վերաբերում այն հարցին, որն առնչվում է իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական արժեքների հիման վրա ներկան և ապագան կառուցելու այդ վճռականությանը»,- նշեց նա։

Նախարարի խոսքով, երեսուն տարվա ընթացքում Արցախն առավել քան հստակորեն արտահայտել է հանձնառությունը և կարողությունը՝ կառուցելու համակարգ, որի հիմքում դրված է մարդը՝ իր ամբողջ իրավունքներով, ազատություններով։

«Սա շատ էական է և առավել ևս ամրապնդում է այն կարևոր պատգամը, որ Արցախը վաստակել է իր իրավունքը՝ ինքնորոշումը իրականացնելու ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ»,- ընդգծել է Մնացականյանը։

Նա նաև հատուկ կարևորություն է տվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը և քննարկումներին, նշելով, որ դրանք առավել համալրում են խաղաղ բանակցային գործընթացում կողմերի աշխատանքը:

«Նաև շատ էական էր մտքերի փոխանակումն Ազգային Ժողովում՝ նորընտիր նախագահի և պատգամավորների հետ»,- եզրափակեց Մնացականյանը։

  • Կիսվել: