հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արցախի նախագահականը հերքում է. Հարությունյանը Վանեցյանի հետ ամառանոցում «պրիվատ» հանդիպում չի ունեցել

Արցախի նախագահականը հերքում է. Հարությունյանը Վանեցյանի հետ ամառանոցում «պրիվատ» հանդիպում չի ունեցել

Արցախի նախագահի նստավայրից հերքում են մամուլում տարածված այն լուրերը, թե իբր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ահից» հրաժարվելով պաշտոնապես ընդունել Ստեփանակերտ ժամանած ՀՀ Ազգային անվտանգության նախկին տնօրեն, ներկայումս ընդդիմադիր դարձած Արթուր Վանեցյանին, այնուամենայնիվ «թաքուն» նրա հետ հանդիպել է նախագահական ամառանոցում:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, տարածված լուրերը ոչ այլ ինչ են, քան շարքային ապատեղեկատվություն և հերյուրանք:

«Նման բան չի եղել: Ոչ մի հանդիպում չի եղել»,- վստահեցրեց նա:

  • Կիսվել: