ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի հայ ժողովրդի դեմ նախագահ Ալիևի ցեղասպան արշավը շարունակվում է․ Փալոն

Արցախի հայ ժողովրդի դեմ նախագահ Ալիևի ցեղասպան արշավը շարունակվում է․ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ադամ Բ. Շիֆը ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել «Ադրբեջանական ագրեսիաների դեմ հայերին աջակցելու ակտ» երկկուսակցական օրինագիծը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Ըստ հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ համապարփակ օրենսդրական նախաձեռնությունը «անդրադառնում է Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ Ադրբեջանի չհրահրված ագրեսիաներին և վայրագություններին, մարդասիրական օգնություն է տրամադրում ծայրահեղ կարիքի մեջ գտնվող հայերին և ամրապնդում է համագործակցությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև»:

«Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի անօրինական և չհրահրված հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907-ի հոդվածի գործողությունը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: