հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի Հանրապետությունը կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք և անհարկի դատողություններ չանենք նշաձողը իջեցնելու մասին․ Դանիելյան

Արցախի Հանրապետությունը կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք և անհարկի դատողություններ չանենք նշաձողը իջեցնելու մասին․ Դանիելյան

 Եվրոպական երկրների ղեկավարները՝ սկսած Ֆրանսիայի նախագահից, վերջացրած Գերմանիայի կանցլեր Է. Շոլցով, որոշել են մի առանձնակի հետևողականությամբ ընդգծել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը: Այս մասին գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը․ 

«Ավելին՝ Է. Շոլցը հաստատեց այն առանցքային թեզը, որ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքները ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ են, միմյանց չեն հակասում: Իհարկե, այս ամենի համատեքստում տրամաբանական է նաև այն հարցը, թե հապա ինչո՞ւ չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը: Վստահ եմ՝ կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք և անհարկի դատողություններ չանենք նշաձողը իջեցնելու մասին»։

  • Կիսվել: