հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը փորձել է խոսել Ջուլֆալակյանի հետ. համոզել չի ստացվում

Արայիկ Հարությունյանը փորձել է խոսել Ջուլֆալակյանի հետ. համոզել չի ստացվում

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին համոզելու, որ մանդատը վայր չդնի, բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն է փորձել հեռախոսազրույց ունենալ նրա հետ, սակայն ապարդյուն` Ջուլֆալակյանն անգամ նրա զանգերին չի պատասխանել:

Բանն այն է, որ խմբակցության տարբեր պատգամավորներ նրա հետ հանդիպումներ են ունենում, փորձում են համոզել վերադառնալ խորհրդարան, սակայն վերջինս հայտարարում է, որ իր որոշումը վերջնական կայացված է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ջուլֆալակյանն ասել է, որ ինքը ամիսներով խնդրել է, որ քաղաքային իշխանությունների հետ հանդիպում լինի, որպեսզի վերջինս ներկայացնի սպորտում առկա խնդիրները, սակայն վերջինիս խնդրանքն արհամարվել է, ու նա դիմել է այդ քսյլին: Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ «Իմ քայլը» խմբակցությունը շատ «ծանր» է տանում Ջուլֆալակյանի այս քայլը, քանի որ ոչ ոքի մտքով չի անցել, որ սա կարող է նման դաժան հետևանք ունենալ: Ի դեպ, այսօր վերջին օրն է, եթե Ջուլֆալակյանը ԱԺ աշխատակազմից հետ չվեցնի իր դիմումը, ապա վերջինս կզրկվի պատգամավորական մանդատից:

  • Կիսվել: