շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախարարը կոչ է արել Դիանա Գալոյանին հրաժարվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից

Նախարարը կոչ է արել Դիանա Գալոյանին հրաժարվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել Դիանա Գալոյանին հրաժարվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից։

Եթերի ժամանակ նախարարն անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ խոսակցություններին։

Նա ասել է, մասնավորապես, ասել է․

«Ես հիմա ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում, որ ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար հրաժարվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ դրանով վերջնականապես զրոյացնելով և թույլ չտալով, որ որևէ կերպ մրցույթը ստվերվի»։

  • Կիսվել: