ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առավոտյան 10։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթով կգնանք ԵՄ գրասենյակ. Սաղաթելյան

Առավոտյան 10։00-ին Ֆրանսիայի հրապարակից երթով կգնանք ԵՄ գրասենյակ. Սաղաթելյան

՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցները վաղը 10։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով կգնան Եվրամիության գրասենյակի մոտ՝ փաստերով ներկայացնելու այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել Հայաստանում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց. ՛՛Պահանջելու ենք դրան համապատասխան գնահատական տալ։ Այս երկակի ստանդարտներով, իրենց լռությունով նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, որը թույլ չենք տալու՛՛։

Սաղաթելյանը հայտնեց, որ պահանջելու են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների հետ, որպեսզի ներկայացնեն ստեղծված իրավիճակը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղը օրվա ընթացքում կլինեն մի քանի ակցիաներ, հանրահավաք չի լինի, Ֆրանսիայի հրապարակում երեկոյան մշակութային ծրագիր կանցկացվի։

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն։ Երթի մասնակիցների խոսքով՝ հունիսի 3-ին կառավարական ամառանոցների մոտ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առթիվ քրեական գործեր պետք է հարուցվեն, եւ այդ ոստիկաններին մեղադրանքներ առաջադրվեն։ Իրենց պահանջը ներկայացնելուց հետո շարժման մասնակիցները երթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ։

  • Կիսվել: