երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Արարատի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  

Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է, չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

 

 

 

  • Կիսվել: