ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի հետ, քննարկվել են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և ՀՀ–ում ծավալվող ներքաղաքական զարգացումները

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի հետ, քննարկվել են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և ՀՀ–ում ծավալվող ներքաղաքական զարգացումները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին:

Լևոն Շիրինյանն ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը:

Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են: 

  • Կիսվել: