ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցության մասին հուշագիր

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցության մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Այս մասին տեղեկացանք ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից:
 
Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
 
Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ:
 
Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
 
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում:

  • Կիսվել: