«Ես հիմնավոր եմ համարում մեր գործընկերների տեսակետը, որ լավագույն լուծումը կլիներ, եթե Կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ, և ինքը նախաձեռներ ռազմական դրության հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մոտ ապագայում առաջիկայում՝ 7 օրից, 5 օրից, այսպես թե այնպես, Կառավարությունն ինքը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը, և ռազմական դրությունը պետք է դուրս գա»:

 

ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով։ Պատերազմից հետո ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել այն։