շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ռազմավարական համագործակցության ծրագրերը

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ռազմավարական համագործակցության ծրագրերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Վաշինգտոն մեկնած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սպիտակ տանը կարճատև հանդիպում ու քննարկում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Ոգևորված եմ հստակ արդյունքներով մեր ռազմավարական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ քննարկված ծրագրերից»,- հանդիպման վերաբերյալ X-ի իր էջում գրառում է կատարել Միրզոյանը՝ հրապարակելով իր և Մարկո Ռուբիոյի լուսանկարը։

 

 

  • Կիսվել: