կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանին հավաստիացրել են, որ ՄԱԿ-ի այլ համապատասխան առաքելության կողմից կլինի հայտարարություն

Արարատ Միրզոյանին հավաստիացրել են, որ ՄԱԿ-ի այլ համապատասխան առաքելության կողմից կլինի հայտարարություն

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արձագանքելով ԼՂ-ում ՄԱԿ առաքելությանն ուղղված ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի քննադատությանը, նշեց, որ այն չափազանց ուշ է և չափազանց քիչ։

«Մյուս կողմից՝ ես ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայնիվ սա չէ այն արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալությունները, ցավոք ուշացած, բայց պիտի ցուցաբերեն։ Ես որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան գործակալության հայտարարությունը և եզրակացությունները, որոնք այդ գործակալությանը չեն, համենայնդեպս սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է հայտարարություն հենց այդ գործակալության կողմից»։

  • Կիսվել: