ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արարատ-73»-ի ֆուտբոլիստները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ լեգենդար Արկադի Անդրեասյանի

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ լեգենդար Արկադի Անդրեասյանի

Դեկտեմբերի 24-ին, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, հայկական ֆուտբոլի վետերաններն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ ծաղկեդրում են կատարել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի արձանի մոտ: 

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի ամբողջ կյանքի սերը  ֆուտբոլն էր։ 

«Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար ֆուտբոլիստը թիմի հաղթանակ կերտող և  լավագույն պատրաստվածությամբ խաղացողներից էր։ Խաղընկերների խոսքով՝ Անդրեասյանն աչքի էր ընկնում նաև բացառիկ մարդկային որակներով և մտքի ճկունությամբ։ 

Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և այլ պաշտոնատար անձինք ու ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան 73 տարեկան հասակում հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ, նախկին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը հեռացել է  կյանքից։  

Լեգենդար ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

  • Կիսվել: