կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաքելյանը՝ Ադրբեջանի տարածքային պահանջների վերաբերյալ

Առաքելյանը՝ Ադրբեջանի տարածքային պահանջների վերաբերյալ

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել, իբր թե օկուպացված 4 գյուղ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Բնական է Հայաստանի իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու։ Չնայած, պարզ է շուտով ինչ են պատասխանելու և անելու։

Ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում միջազգային հանրության և Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել օրինակ հետևյալ փաստի վրա։

«Հայաստանի կողմից 1992թ. օկուպացված» Կըզըլ Հաջիլի գյուղում, համաձայն Ադրբեջանի վերջին մարդահամարի, ապրում է 266 ադրբեջանցի»,-նշել է նա։

  • Կիսվել: