Առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց հնարավոր չէ տիեզերք թռչել․ Վարչապետ
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։
Նա հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ:
«Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ. որ G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Այո, առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ թեև նյութական բարեկեցությունը կարևոր է, սակայն պետք երջանիկ լինելո նպատակ ունենալ։
« Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, պսպղան առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջեւ նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարեւոր ձեր նպատակը: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգեւելը լինի ձեր ամենակարեւոր առաքելությունը: Ես գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք, ձեր ծնողների երազանգքները հենց այդպիսին են։
Վարչապետը նաև խոսեց դիմակ կրելու պաևտադիր կանոնի մասին․
«Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով հարաբերվելը: Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերը օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն»: