շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումամբ, Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ազատյանը:

«Սիրելի արաբկիրցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանն ու աջակցությանը:

Շարունակելու եմ աշխատել չափազանց մեծ պատասխանատվությամբ:

Արաբկիրը Երևանի զարդն է, և մենք ձեզ հետ միասին այն ամեն օր բարեկարգելու ենք ու կանաչապատելու:

Կյանքի ենք կոչելու զարգացման բոլոր ծրագրերը, ճանապարհ անցնելով այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել և քաղաքը սիրելն ապացուցում են նվիրյալ վերաբերմունքով ու գործով:

Պարոն Քաղաքապետ շնորհակալ եմ վստահության համար, պարտավորվում եմ ծառայել հանուն Արաբկիրի և հանուն մեր բոլոր բնակիչների»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: