երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին

Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։

Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Առաջինը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբանդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին՝ միջազգային օրենքների համաձայն, Բաքվում պահվող Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը։

Նա նաեւ խոսել է Լիբանանի ներկա կացության մասին՝ ընդգծելով Լիբանանի պետության գերիշխանությունն և ներկայությունը լիբանանյան բոլոր հողերի վրա, Իսրայելի հեռացումը Լիբանանի հարավից եւ զինադադարի հարգումը:

Վեհափառ Հայրապետը եւ Սրբազան Քահանայապետը հիշյալ հանդիպումից հետո առանձին զրույց են ունեցել հիշյալ եւ այլ հարցերի վերաբերյալ՝ տեսակետներ ու մտահոգություններ փոխանակելով:

  • Կիսվել: