շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արամ Ա-ն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցչին և նրա գլխավորած Լիբանանի վարչության անդամներին

Արամ Ա-ն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցչին և նրա գլխավորած Լիբանանի վարչության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչ Տոքթ. Աւետիս Տագէսեանի, ինչպէս նաեւ իր գլխաւորած Լիբանանի վարչութեան անդամներուն:
 
Ներկաները Վեհափառ Հայրապետին փոխանցեցին կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան նոր տարուան բարեմաղթութիւնները եւ ազգն ու հայրենիքը յուզող հիմնական հարցերու նկատմամբ իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները:
 
Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու Արցախի պատերազմէն ետք Արցախէն ու Հայաստանէն ներս ստեղծուած իրավիճակին եւ անոր հետեւանքներուն: Քննարկուեցաւ նաեւ Սփիւռքը վերակազմակերպելու հրամայականը:

  • Կիսվել: