կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արամ Ա-ն Գարեգին Բ-ին իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության շուրջ

Արամ Ա-ն Գարեգին Բ-ին իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության շուրջ

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության գծով՝ Հայաստանի ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կոթողիկոսարանից:

Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորաբար Տավուշի մարզում ստեղծված կացության վերաբերյալ

Նրանք որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանը հուզող տագնապների հաղթահարման գծով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերագհույն Հոգևոր խորհուրդը հայտարարել էր. ՛՛Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում՛՛։

  • Կիսվել: