ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջնային հարցերի շարքում է Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳ փոխնախարար

Առաջնային հարցերի շարքում է Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳ փոխնախարար

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, խոսելով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև փոխգործակցության մասին, նշեց, որ օրակարգի առաջնային հարցերի շարքում է շարունակում մնալ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից, ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը:

«Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը:

Միաժամանակ, առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության ու ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը»,- ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: