շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջին խոշորագույն պարտությունը, որ ՀՀ Զինված ուժերը հասցնելու են Ադրբեջանին, Ալիևի համար ճակատագրական հետևանքներ են ունենալու. ԱԺ պատգամավոր

Առաջին խոշորագույն պարտությունը, որ ՀՀ Զինված ուժերը հասցնելու են Ադրբեջանին, Ալիևի համար ճակատագրական հետևանքներ են ունենալու. ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը. խոցում է քաղաքացիական ենթակառուցվածքներ, կիրառում է խոշոր զինատեսակներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
 
<Ադրբեջանը Վարդենիսի ուղղությամբ զինված հարձակում իրականացնելով ու քաղաքացիական ավտոբուս խոցելով ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը, և Ալիևը փաստացի գնում է վա-բանկ իշխանության պահպանման համար: Եվ քանի որ Ալիևի բռնապետական իշխանության համար ոչ մի նշանակություն չունեն մարդկայն կյանքերը, ապա նա խնդիր է դրել պահպանել իր իշխանությունը>, -հավելեց Հայրապետյանը:
 
Պատգամավորը վստահ է, որ առաջին խոշորագույն պարտությունը, որ ՀՀ Զինված ուժերը հասցնելու են Ադրբեջանին, Ալիևի համար ճակատագրական հետևանքներ են ունենալու:
 
<Ըստ էության, այս արկածախնդրությունը շատ թանկ է արժենալու Ադրբեջանի համար, որովհետև նրանք վերադարձ են կատարել 90-ականների ներքաղաքական խժդժությունների ժամանակահատված, երբ իշխանությունները փոխվում են հայկական զորքերի հաջողություններին զուգընթաց>, -ընդգծեց պատգամավորը:
 
Ինչ վերաբերում է հակամարտության այս փուլում Թուրքիայի ներգրավվածությանը, ապա ըստ պատգամավորի, սա հերթական առիթն է ցույց տալու աշխարհին, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից:
 
<Դեռևս 100 տարի առաջ իրականացված թուրքական ձեռագիրն ենք մենք նկատում>, -նշեց նա:

  • Կիսվել: