ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ունենալ սահմանազատված պետական սահման. աՀովհաննիսյան

Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ունենալ սահմանազատված պետական սահման. աՀովհաննիսյան

Առաջին անգամ կա գործնական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ սահմանազատված և սահմանագծված պետական սահման, որտեղ զինված ուժերի փոխարեն կտեղակայվեն սահմանապահներ՝ գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

  • Կիսվել: