երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում. Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում. Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման  անվտանգության ապահովումը, «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե այս աշխատանքում ներգրավված կլինի նաև Պարեկային ոստիկանությունը։

Վարչապետն ասաց, թե Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա։

«Հույս ունեմ՝ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին», - նշեց նա։

  • Կիսվել: