շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առաջարկվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար . նոր նախագիծ

Առաջարկվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար . նոր նախագիծ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վաղը՝ հունվարի 15-ին, պետք է քննարկվի պատգամավոր եւ այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: 

Բանն այն է, որ այս նախագծով կանոնակարգվում է, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: Մինչ այդ էլ նմանատիպ մի նախագիծ էր ներկայացրել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ըստ էության օրինականացնելով գումարի դիմաց բանակից ազատվելու երեւույթը, որը մեծ քննարկման առիթ հանդիսացավ եւ դրա պատճառով այդ նախագիծը դուրս եկավ օրակարգից եւ այժմ ներկայացվում է նորը՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից:

Նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար:

Նշենք,  որ նախագիծը Անդրանիկ Քոչարյանի հետ  հեղինակել են նաև Մխիթար Հայրապետայնն ու Արման Բաբաջանյանը:

  • Կիսվել: