շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահ. իմքայլական պատգամավոր

Առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահ. իմքայլական պատգամավոր

Տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, առաջարկություններ են ստանում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ես այստեղ տեսնում եմ հնարավոր միտումներ, սադրանքներ»,-ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց մարդկանց, որ եթե կլինեն նման դեպքեր, անմիջապես հայտնեն Ոստիկանությանը․

«Դա հնարավորություն կտա տեղում ստուգելու, և պարզելու նման բան կա թե ոչ և ովքեր են փորձում նման ստահոդ տեղեկություններ հաստատել, կամ ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել»։

  • Կիսվել: