կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին ներկայացրել է Հռոմի ստատուտով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը

Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին ներկայացրել է Հռոմի ստատուտով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Արդարադատության նախարարությունը, լինելով ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ ձեռնամուխ է եղել կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ներպետական օրենսդրությունում համապատասխան կարգավորումներ սահմանելու գործընթացին:

 

Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացրել ՄՔԴ-ով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանն ուղղված քայլերը և հետագա ծրագրերի տեսլականը՝ կարևորելով միջազգային կապերի զարգացման համատեքստում Նյուրբերգյան ակադեմիայի հետ գործընկերային կապերի հաստատումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Միջազգային քրեական դատարանի անդամակցության ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը խորհրդատվական, լավագույն փորձի փոխանակման և այլ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու շուրջ։

Ավելի վաղ Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է «Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացների շարքը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և այլ իրավաբան մասնագետների համար:

  • Կիսվել: