չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Արա, դու հլը կուխնուց դուրս արի, նոր մյուսներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արա, դու հլը կուխնուց դուրս արի, նոր մյուսներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մի քանի գործերի ու դրանցով անցնող հերոսներին։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ինչո՞ւ է փետրվարին հարուցված ընտրակաշառքի գործը, որով անցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերակենդանացել միայն վերջերս։ Ըստ Փաշինյանի, այդ հարցը իրեն էլ է հետաքրքրում և այդ հարցը բազմիցս ինքը տվել է իրավապահ մարմիններին։

Նա ասաց, որ նաև այդ պատճառով իրավապահ համակարգում տեղի ունեցան փոփոխություններ։

«Տարիուկես է ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը։ Բա դրա մասին ենք ասում։ Չհասկացա կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն։ Մի հոգի էլ կա մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս։ Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս՝ դուրս եկեք ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ։ Արա, դու հլը կուխնուց դուրս արի, նոր մյուսներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր», -հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: