չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Լավա-Աղբյուր» ՍՊԸ -ին պատկանող ճամբարի խոհանոցի («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) արտադրական գործունեության կասեցումը։

 

✅ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են, իսկ սանհանգույցը, որի դուռը բացվում էր խոհանոցի մեջ, վերածվել է ախտահանող նյութերի պահման սենյակի։

  • Կիսվել: