կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ապրիլի 24-ին ընդառաջ հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է. Ալեն Սիմոնյան

Ապրիլի 24-ին ընդառաջ հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է. Ալեն Սիմոնյան

Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քննադատելով ջահերի երթի ժամանակ Թուրքիայի դրոշը այրելը:

«Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ավանդական ջահերի երթի մեկնարկից առաջ մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը «պայքար» վանկարկումների ներքո:

  • Կիսվել: