ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծն ընդունվեց

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծն ընդունվեց

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ի բռնագանձման մասին» օրինագիծը՝ հարակից օրենքների փաթեթով։ Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ձեռնպահ էր՝ միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Կառավարության ներկայացրած այս նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնությունը համարում է հեղափոխական օրակարգի իրականացում, որով պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ։

Նախագծերի փաթեթով ներդրվում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Գույքը կբռնագանձվի, եթե դրա ձեռք բերումը չհիմնավորվի օրինական եկամուտներով։

Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Ուսումնասիրության ենթակա գույքի արժեքը հայցի ներկայացման պահին պետք է գերազանցի 25 մլն դրամը:

  • Կիսվել: