կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ

Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ

Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը:

Այն թերի է և ոչ լիարժեք։ Թեև փորձեր են արվում յուրօրինակ կարգավիճակ տալ երդմնակալության նիստին՝ կոչելով այն հատուկ և հանդիսավոր, այդուհանդերձ նիստի կայանալու և իրավազոր լինելու համար օրենքը պահանջում է քվորում։

 

Մեր տեղեկություններով՝ տվյալ նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության որևէ ավագանի, հետևաբար, նիստը իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում կամ երդում չունի օրենքի ուժ։

Ստացվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին»։

  • Կիսվել: